Դիմիտրի Պայետ. Եթե «Վեստ Հեմը» չվաճառի ինձ, կվնասեմ ծնկիս խաչաձեւ կապանները

74810«Վեստ Հեմի» ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայետը պատերազմ է հայտարարել անգլիական ակումբին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պայետը չի ցանկանում խաղալ «Վեստ Հեմում» եւ հեռացվել էր գլխավոր թիմից: Անգլիական ակումբն էլ նշում է, որ չի պատրաստվում վաճառել 29-ամյա ֆրանսիացուն:

«Երդվում եմ, որ այլեւս չեմ հագնի «Վեստ Հեմի» մարզաշապիկը: Եթե ակումբը չվաճառի ինձ, ես կվնասեմ ծնկիս խաչաձեւ կապանները: Ես մարդ եմ, եւ ունեմ իմ ապագան ընտրելու իրավունք»,- Պայետի խոսքը մեջբերում է A Bola-ն:

 Հիշեցնենք, որ ծնկի խաչաձեւ կապանների վերականգնման համար նվազագույնը պահանջվում է կես տարի:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *