Վրաստանում կտրուկ թանկացել է վառելիքը

1194a540c91d3dbc94faac2cc1936cb2Այն բանից հետո, երբ Վրաստանում ավելացվեց վառելիքի ակցիզային հարկը, վառելիքի գինը կտրուկ աճեց եւ ներկայումս աճը կազմում է 2- 2,20 լարի կամ 0,75 ԱՄՆ դոլար մեկ լիտրի համար: Նավթի ներկրողները սակայն, ինչպես հայտնում է տեղի “Ռեզոնանսի” պարբերականը, այս գնաճը պայմանավորել են նավթի` համաշխարհային շուկայում արձանագրած գնաճով եւ հայտարարել են, որ թանկացումները կարող են շարունակվել, երբ Վրաստան կհասնեն նոր ներկրված խմբաքանակները, որտեղ արդեն գնի մեջ հաշվարկված կլինեն նոր ակցիզային հարկը եւս: Վերլուծաբանները կարծում են, որ վառելիքի թանկացման դեմ կարող են աշխատել երկու գործոն` լարիի արժեւորումը եւ նավթի գնաճի կանգը, այլապես թանկացումները կշարունակվեն անխուսափելիորեն: Նյութի աղբյուրը ` hraparak.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *