2016 թվականին պարտականությունները կատարելիս զոհվել է 101 լրագրող

default (70)ՅՈւՆԵՍԿՕ–ի տվյալներով, 2016 թվականին պարտականությունները կատարելիս զոհվել է 101 լրագրող՝ ամեն չորս օրը մեկ լրագրող։

Լրատվամիջոցների ներկայացուցիչների մահվան հիմնական պատճառը զինված հակամարտություններն, գանգստերների հարձակումն են եւ այլ բռնարարքները։ «Լրագրողի մասնագիտությունը այսօր անվտանգ չի համարվում։ Հավատարմագիրը կամ մասնագիտական տեխնիկայի առկայությունը, հաճախ, լրագրողների վրա հարձակման պատճառ է դառնում», – հայտարարել է ՅՈւՆԵՍԿՕ –ի Գլխավոր տնօրենի տեղակալ Ֆրանկ Լա Ռյուն։

 Ամենամեծ թվով լրագրողներ սպանվել են Սիրիայում, Իրաքում եւ Եմենում, այնուհետեւ՝ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ծովածոցի երկրներում։ Այս տարածաշրջանում պարտականությունները կատարելիս զոհվել է ԶԼՄ–ի 28 ներկայացուցիչ, այդ թվում՝ արտահաստիքային թղթակիցներ եւ բլոգերներ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *