Գերմանիայում գնացքավարը կարծել է, թե երկաթգծերի վրա երեւացող ձնեմարդն իսկական մարդ է ու արգելակել գնացքը

default (32)Գերմանիայի երեք բնակիչների սարքած կատակի պատճառով գերմանական երկաթգծերը 5 հազար եվրոյի վնաս են կրել։ Ուղեւորատար գնացքի մեքենավարը կարծել է, թե գծերի վրա երեւացող 1․5 մետր բարձրության ձնեմարդն իսկական մարդ է ու կիրառել արտակարգ արգելակում, որը շատ վնասակար է գնացքի արգելակման համակարգի համար, հայտնում է BBC–ն։

Ուղեւորների շրջանում տուժածներ չկան, իսկ ահա գնացքի կրած վնասը գնահատել են 5 հազար եվրո։ Ձնեմարդի ճակատագիրը հայտնի չէ, պարզ չէ արդյոք գնացքը վնասել էր ձնեմարդին, թե մեքենավարը հասցրել էր ճիշտ ժամանակին արգելակել։

 Հիմա ոստիկանությունը որոնում է ձնեմարդի հեղինակներին՝ նրանց պատասխանատվության կանչելու ու նրանցից վնասի փոխհատուցում պահանջելու նպատակով։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *