Չինաստանում 4000 տարեկան անտրոպոմորֆային քանդակ են գտել

default (33)Չինաստանի կենտրոնում, Խունան նահանգում, հնագետները հայտնաբերել են կերամիկայից ու քարից պատրաստված իրեր, որոնք նեոլիթյան դարաշրջանից են պահպանվել։ Գտածոներից ամենատպավորիչը անտրոպոմորֆային կավե քանդակն էր ու թռչունի տեսքով մի արձան, հայտնում է «Սինհուան»։

Անտրոպոմորֆային քանդակը լավ է պահպանվել ու շատ նբագեղ տեսք ունի, իսկ նեոլիթյան դարաշրջանին պատկանող թռչունի տեսքով արձանիկներ նահանգում առաջին անգամ են հայտնաբերվում, հայտնել է հնագիտական խմբի ղեկավար Վան Լյանչժին։ Նրա կարծիքով արձանիկները օգգտագործվել են զոհաբերության ծիսակարգեում ու դրա համար էլ դրանց նախատիպերը դժվար թե ընտանի թռչունները լինեին։

Սունդզյագանը համարվում է Շիցզյախե մշակույթի ամենամեծ նախապատմական բնակավայրը Յանցզի գետի ավազանում։ ԲՆակավայրը երկար պխատմոթյուն ունի ու զարգացման բարձր մակարդակ է ունեցել։ Շիցզյախե մշակույթը ծաղկունք է ապրել մոտ 4300 տարի առաջ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *