Սիրիան հայտնել է Իսրայելի կողմից Դամասկոսի օդանավակայանի հրթիռային հարվածների մասին

timthumb (9)Սիրիական բանակի ղեկավարությունը Իսրայելին զգուշացրել է Դամասկոսի մոտակայքում ռազմական օդանավակայանի հրթիռային հարվածնրի հետևանքների մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Սիրիայի զինվորականները հայտնել են, որ Իսրայելը մի քանի հրթիռ է բաց թողել, որոնք ընկել են Էլ-Մեզզա շրջանում գտնվող ավիաբազա, ինչն էլ հրդեհի բռնկման պատճառ է դարձել:

Սիրիական բանակի տվյալներով՝ հրթռները բաց են թողնվել կեսգիշերն անց Իսրայելի հյուսիսից:

Բանակի հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական հարձակումն այսկերպ աջակցություն է ցույց տվել ահաբեկչական խմբավորումներին, որոնց դեմ Սիրիայի կառավարությունը պայքարում է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *