ԱՄՆ-ը Գուանտանամոյի 10 բանտարկյալի հանձնել է Օմանին

25f6fa24533947959219c32ca51279b2ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է Գուանտանամոյի բանտից Օմանի իշխանություններին 10 կալանավորների հանձնումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Գերատեսչության կայքի հաղորդագրության համաձայն՝ հատուկ միջգերատեսչական հանձնաժողովը որոշում էր ընդունել այն մասին, որ այդ բանտարկյալները վտանգ չեն ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար։

«Այսօր Գուանտանամոյում մնում են 45 կալանավորներ»,-նշվում է հաղորդագրությունում։

Միջազգային ահաբեկիչների բանտի փակումը, որը ստեղծվել էր ԱՄՆ-ի կողմից 2002 թվականին Կուբայում գտնվող ռազմաբազայում, հանդիսացել է Բարաք Օբամայի առաջին նախընտրական արշավի գլխավոր խոստումներից մեկը։

Դեկտեմբերի վերջին Օբաման, չնայած 2017 թվականին բանտի փակումը ֆինանսավորելուց Կոնգրեսի հրաժարվելուն, խոստացել էր շարունակել բանտից կալանավորների տեղափոխումն այլ երկրներ մինչ իր նախագահության վերջին օրը։

Օբաման պաշտոնը կլքի հունվարի 20-ին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *