ԱՄՆ-ը ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային է հանձնել Գուանտանամոյի ևս 4 բանտարկյալի

soldati-trasportano-detenuto-alla-propria-cella-reuters-photographerorig_mainՎաշինգտոնը ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի իշխանություններին է հանձնել Գուանտանամոյի ռազմաբազայի բանտի ևս 4 բանտարկյալի։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Երեք բանտարկյալներ՝ ռուս Ռավիլ Մինգազովը, Աֆղանստանի քաղաքացի Հաջի Վալի Մուհամմադը և եմենի քաղաքացի Յասիմ Մուհամմադը, հանձնվել են ԱՄԷ-ի իշխանություններին։ Եվս մեկն ուղարկվել է հայրենիք՝ Սաուդյան Արաբիա։

Այսպիսով, Վաշինգտոնի տվյալներով՝ Գուանտանամոյի բանտում մնում են 41 կալանավորներ։

Բարաք Օբաման, որի լիազորությունների ժամկետ լրանում է այսօր, խոստացել էր փակել բանտը դեռևս իր նախագահական առաջին ժամկետի ընթացքում, սակայն ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ դեմ են հանդես եկել դրան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *