ԱՄՆ-ը կդադարեցնի Կուբայի քաղաքացիներին կեցության իրավունք տալ

default (23)ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է կեցության իրավունքի տրամադրումը դադարեցնել Կուբայի այն քաղաքացիների համար, որոնք առանց վիզայի են հայտնվել Միացյալ Նահանգների տարածքում: Կուբացի ներգաղթյալների համար նոր սահմանափակումներն ուժի մեջ են մտնում անմիջապես, փոխանցում է BBC-ն:

Մինչ այս Կուբայի քաղաքացիները ԱՄՆ-ում կեցության իրավունք էին ստանում, այսպես կոչված, «թաց ոտքեր-չոր ոտքեր» սկզբունքով: Դա նշանակում էր, որ յուրաքանչյուր կուբացի մտնելով ԱՄՆ օրինականացման իրավունք էր ստանում, իսկ ծովում բռնվածները հայրենիք էին վերադարձվում: Այս կանոնները սահմանվել էին 1995 թվականին այդ ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնի կողմից:

 Նախկին քաղաքականության չեղարկումը Վաշինգթոնի եւ Հավանայի երկարատեւ բանակցությունների արդյունքն է: Կուբայի կառավարությունն արդեն ողջունել է Սպիտակ տան որոշումը՝ այն «երկկողմ հարաբերություններում կարեւոր առաջընթաց քայլ» անվանելով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *