ԱՄՆ կոնգրեսը հավանություն է տվել Մետիսի թեկնածությանը

58411851c8890-james-mattis_1200ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ողջ կազմը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մետիսին դառնալ պաշտպանության նոր նախարար։ Օրինագիծը հինգաբթի արդեն հավանության էր արժանացվել Սենատի կողմից։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մետիսի թեկնածությունն առաջադրել էր Պենտագոնի ղեկավարի պաշտոնում դեկտեմբերի սկզբին։

Այդուհանդերձ Կոնգրեսը ստիպված է եղել ընդունել առանձին օրինագիծ, որը թույլ կտա Մետիսին զբաղեցնել ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը։ Բանն այն է, որ համաձայն ամերիկյան օրենսդրության՝ Պենտագոնը չեն կարող ղեկավարել անձիք, ովքեր հեռացել են զինվորական ծառայությունից 7 տարուց քիչ ժամանակ առաջ։ Իսկ Մետիսը 2013-ին է լքել ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատրության ղեկավարի պաշտոնը, որի օպերատիվ պատասխանատվության ոլորտում է գտնվում առաջին հերթին Մերձավոր Արևելքը։

Մետիսը, ով ծառայել է ծովահետևակային կորպուսում, 66 տարեկան է։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *