EurasiaNet․ Չինաստանում ույղուրներին ստիպում են անձնագրերը «պահման հանձնել» ոստիկանությանը

default (10)Էթնիկ ույղուրները թուրքալեզու ու իսլամ դավանող ժողովուրդ են, որոնք ՉԻնաստանում վաղուց են բախվում խտրական վերաբերմունքի, հիմնականում դավանանքի ազատության հարցերում։ Իսկ անցած աշնանը այնտեղ նոր կանոններ են սահմանել, որոնք սահմանափակում են նաեւ նրանց տեղաշարժի իրավունքը։ Հիմա Սինցզյանի բնակիչները պարտավոր են պահման հանձնել իրենց անձնագրերը ոստիկանությանը, իսկ ինչ -որ տեղ գնալուց առաջ խնդրել, որ վերադարձնեն դրանք, գրում է ամերիկյան EurasiaNet պարբերականը։ Երբեմն ույղուրներին մերժում են ու անձնագրերը չեն վերադարձնում։

Ույգուրների հանդեպ, որոնք կազմում են Սինցզյանի բնակչության 45 տոկոսը,  երբեմն այլ խտրական ընթացակարգեր էլ են կիրառում՝ օրինակ ստիպում են ուղեւորություններից առաջ ԴՆԹ անալիզ հանձնել։

 Սինցզյանի բնակիչներին ստիպելով հանձնել անձնագրերը՝ չինական իշխանությունները ըստ երեւույթին հույս ունեն վերահսկել ույղուր զինյալների տեղաշարժերը։

Ույղուր ծայրահեղականները Չինաստանի տարածքում հաճախ են հարձակումներ իրականացնում, վերջին խոշոր հարձակումը 2015-ի սեպտեմբերին էր, երբ մի խումբ տղամարդիկ հարձակվել էին ածխահանքի աշխատողների վրա ՝ սպանելով 45 աշխատողի ու 5 ոստիկանի։ 2014-ին մի շարք հարձակումներ են եղել, այդ թվում Ուրումչիում մահապարտի պայթյունը, որից 39 մարդ էր զոհվել։ Դանակով հարձակումներ են եղել նաեւ Գուանչժոու ու Կունմինե երկաթգծային կայաններում։

ՉԻնաստանի իշխանությունների կարծիքով ույղուր զինյալներն ու անջատողականները այդ հարձակումների միջոցով ուզում են հասնել անկախ պետության ստեղծմանը՝ Արեւելյան Թուրքեստան կամ Ույղուրիստան անվանումով։

Ույգուր ազգայնականներն էլ իրենց հերթին վաղուց են դժգոհում,որ Պեկինի քաղաքականությունը խտրական է ու սպառնում է իրենց մշակութային ինքնությանը։

Այս խտրականությունն էլ հենց ույգուրների մի մասի արմատականացման պատճառ է դառնում, դրդելով նրանց բռնությունների, կարծում են որոշ փորձագետներ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *