45 տարեկանում սեռական կյանքով չապրած տղամարդուն ազգովի բերում են բժշկի մոտ. սեքսապաթոլոգ

timthumb (5)

«Սեքսապոթոլոգի օրը նշվում է մայիսի 10-ին, և այս օրը դառնում է ևս մեկ առիթ՝ սեռական առողջության վերաբերյալ հասարակության մեջ առկա խնդիրները բարձրաձայնելու, քանի որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տենդենց կա տարբեր հիվանդություններով հիվանդանալու և այստեղ նաև սեռական հիվանդություններով հիվանդանալու միտումն է ավելանում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը:

 

Մասնագետն, առանձնացնելով սեռական հիվանդություններին նպաստող գործոնները, նշեց, որ ի թիվս այլ վատ սովորությունների, մեր երկրում մարդկանց մոտ նմանատիպ խանգարումներ առաջացնում են ալկոհոլը, թմրանյութը, ինչպես նաև ավելորդ քաշը. «Ընդհանրապես, սեռական խանգարումներով՝ մասնագետներին դիմում են տղամարդիկ՝ առավել հասուն տարիքում, սակայն սեռական խնդրի առաջին հայտնաբերողը կինն է և սովորաբար կնոջ ուղղորդումով է, որ տղամարդիկ դիմում են մասնագետներին»:

 

ԼՈւՐԵՐ.com-ի հարցին՝ սեքսապոթոլոգին առավել շատ դիմում են մարզերո՞ւմ, թե՞ Երևանում, Սևադա Հակոբյանը պատասխանեց. «Սեքսապաթոլոգիական ծառայություններ չկան մարզերում և, հետևաբար, Երևանից դուրս ապրող մեր բնակչությունը խնդիրների դեպքում դիմում է Երևանի մասնագետներին: Սովորաբար՝ մարզերում ապրողները լրատվամիջոցներից և սոցցանցերից են տեղեկանում՝ ում դիմեն»:

 

Դիտարկմանը, որ մարզերում ապրող մեր հայրենակիցները սովորաբար սեռական խանգարումների դեպքում դիմում են գյուղի բուսաբույժին, մասնագետը պատասխանեց. «Ժողովրդական բուսաբուժությանը նման պարագայում կարելի է դիմել, օգտվել բույսերից, բայց սխալ է միայն բույսերին ապավինելը. եթե խնդիր կա, բժշկի, մասնագետ մոտ հետազոտվելը պարտադիր է»:

 

Սևադա Հակոբյանը խոսեց նաև անպտղության խնդիրների մասին՝ շեշտելով, որ Հայաստանում անպտղության ցուցանիշները գնալով մեծանում են և դրան նպաստում է և՛ գենետիկապես մոդիֆիկացված սնունդը, և՛ սակավաշարժությունը, և՛ ավելորդ քաշը:

 

Բանախոսից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք հասարակության գիտակցությունը որոշակի փոփոխություն է կրել և անպտղության առկայության դեպքում դադարում են միայն կնոջն ուղեկցել մասնագետի մոտ, Սևադա Հակոբյանը պատասխանեց. «Հասարակության գիտակցության մեջ այս հարցում դրական փոփոխություն կա. մարդիկ հասկացել են, որ եթե զույգի մոտ անպտղություն է առկա, պետք չէ միայն հարսին բժշկի տանել: Հիմա ամուսիններով են մոտենում մասնագետին»:

 

Վերջում սեքսապաթոլոգը բերեց զավեշտալի մի օրինակ՝ որը վկայում է, որ, այնուամենայնիվ, սեռակրթության հարցում դեռ շատ անելիքներ ունեն մասնագետներն ու կրթական համակարգը. «Զավեշտալի է, երբ տղամարդը 45 տարեկանում դեռ սեռական կյանքով չի ապրել և ազգովի նրան բերում են սեքսապաթոլոգի մոտ: Ստացվում է՝ ծնողները տիրապետում են իրենց զավակի սեռական կյանքի ողջ մանրամասներին՝ դրանով հանդերձ՝ խանգարելով նրան»,-ասաց Սադոյանը՝ շեշտելով, որ նմանատիպ դեպքերը բացառելը դեռևս մնում է արդիական խնդիր:

 

Աղավնի Սուքիասյան

 

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *