Մեկ պարբերությամբ. Պուտինը «բացահայտեց» Նալբանդյանին

eduard-nalbandyan

ՌԴ նախագահի հրամանագրով ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը պարգևատրվել է շքանշանով, ՌԴ-ի հետ բարեկամությունը և գործակցությունը ամրապնդելու համար:

Փոքր-ինչ անհեթեթ է, երբ ինքնիշխան երկրի թիվ մեկ դիվանագետը գնահատանքի է արժանանում օտար մայրաքաղաքում: Սակայն ռուս-հայկական հարաբերությունների այսօրվա մակարդակը, դա թույլ տալիս է, որովհետև մեր դիվանագիտությունը սպասարկում է հենց ռուսական շահերը: Կա նաև չգրված մի ավանդույթ. երբ որևէ պետություն հրապարակավ մեծարում է իր դրածոյին կամ գործակալին, ուրեմն նրա թոշակի գնալու ժամանակն է:

Գուցե իսկապես ճիշտ են այն խոսակցությունները, որ Էդուարդ Նալբանդյանը շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին: Այս պարագայում, Պուտինի կողմից մեծարվելը, իսկ իրականում «բացահայտվելը» միանգամայն օրինաչափ է:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *