Լիբիայի հարավում կապիկի անզգույշ գործողությունների հետևանքով 16 մարդ է զոհվել.The Guardian

obizyanaԼիբիայի հարավում կապիկի անզգույշ գործողությունները միջցեղային բախումների են հանգեցրել, որոնց հետեւանքով զոհվել է 16 մարդ, հայտնում է The Guardian–ը։

Միջադեպը տեղի է ունեցել Սաբհա քաղաքում։ Կադդադֆա ցեղի 3 պատանի կապիկին լարել են Ավլադ Սուլեյման ցեղի դպրոցական աղջկա դեմ։ Կենդանին աղջկա գլխից պոկել էր գլխաշորը։ Ավլադ Սուլեյման ցեղի տղամարդիկ վրեժ լուծելու համար սպանել էին Կադդադֆա ցեղի 3 անդամի եւ կապիկին։ Այս պահին մարտերն արդեն 4 օր է՝ շարունակվում են։ Երկու կողմն էլ տանկեր, ականատետներ եւ այլ ծանր զինատեսակ են օգտագործում։ 16 մարդ սպանվել է, ավելի քան 50-ը վիրավոր են։ Դիակները հավաքելու համար հրադադար կնքելու փորձերը տապալվել են։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *