Միշել Օբամայի դիզայները հրաժարվել է աշխատել Մելանիա Թրամփի հետ ՝ Դոնալդ Թրամփի՝ մարդատյաց խոսքերի պատճառով

%d5%bd%d6%85%d6%86%d5%ab-%d5%bf%d5%a5%d5%ac%d5%a5%d5%b6Ինչպես փոխանցում  է Life–ը՝ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի համար հագուստներ մոդելավորող ֆրանսուհի Սոֆի Տելլեն հրաժարվել է աշխատել նորընտիր  նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանիա Թրամփի հետ։

Սոֆի Տելլեի ՝ Մելանիա Թրամփին հղած բաց նամակում մոդելավորողը խոստովանել է, որ նրա հրաժարվելու պատճառները Դոնալդ Թրամփի նախընտրական սահմռկեցուցիչ հայտարարություններ են ՝ ռասիզմով, շովինիզմով եւ մարդատյացությամբ լի:

«Ինձ համար պատիվ էր վերջին 8 տարում հագուստ կարել առաջին տիկին Միշել Օբամայի համար, սակայն ես չեմ պատրաստվում հագուստ կարել կամ որևէ համագործակցություն ունենալ հաջորդ առաջին տիկնոջ հետ. Նրա ամուսնու հայտարարությունները լի են ռասիզմով, շովինիզմով եւ մարդատյացությամբ, դրանք չեն համապատասխանում արժեքներին, որոնցով մենք առաջնորդվում ենք կյանքում»:
Նա կոչ է արել իր գործընկերներին հետևել իր օրինակին և չաշխատել Մելանիա Թրամփի հետ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *