ԱՄՆ-ում ցանկանում են հետաքննել նախագահական ընտրություններին ՌԴ-ի միջամտությունը

hacking-users-blockchain-passwordԱմերիկացի կոնգրեսականներ Էլայջա Կամինգսը և Էրիկ Սլոուելը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ, որն առաջարկում է ստեղծել ԱՄՆ նախագահական ընտրություններին ցանցահենային հարձակումների միջոցով ՌԴ կառավարության միջամտության վերաբերյալ հետաքննության հանձնաժողով, հաղորդում է Wired-ը։

Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ծառայությունները Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել են երկրի նախագահական ընտրությունների վրա ազդելու փորձերի համար, Կրեմլում հերքել են մեղադրանքները։ Ընտրություններից հետո Սպիտակ տունը խոստովանել է, որ քվեարկության օրը հաքերային բարձր ակտիվություն չի եղել։

Կոնգրեսականների խոսքով՝ հանձնաժողովն անկախ, ակտիկ կերպով կքննի Միացյալ Նահանգների ընտրությունների վրա ազդելու, դեմոկրատիայի դեմ հարձակում գործելու Ռուսաստանի կողմից իրականացված փորձերը, ինչպես նաև հստակ առաջարկներ կանի ապագայի համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *