Մեծամասշտաբ փոփոխություններ ոստիկանությունում. նշանակվել են բաժինների նոր պետեր

վովա

Այսօր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արմեն Իսրայելյանն ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմավիրի բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ:

Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ, իսկ Կենտրոնական բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը տեղափոխվել է Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:

Շենգավիթի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ, իսկ Արաբկիրի բաժնի պետ Հրաչ Խոստեղյանը տեղափոխվել է Շենգավիթի բաժնի պետի պաշտոնին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *