Հասունացել է ժամանակը….

15078796_1279635468759147_4593952071324619510_nՀպարտանալ կարելի է մեր այն ավագ սերնդով, որը մեզ նվիրեց ազատություն, որը հերոսացավ Արցախով, որը ճիգ ու ջանք չխնայեց թշնամուն հետ շպրտելու՝ իր տեղը ցույց տալու համար: Հասունացել է տրամաբանորեն հաջորդի ժամանակը, երբ մեր հայրենիքը հպարտանա իրեն անհատի ազատությունները հարգող արժեքներ և ժողովրդավարություն նվիրած իր զավակներով:

Հասունացել է ժամանակը, երբ յուրաքանչյուր հայ պիտի արթնանա առանց այն վախի զգացման, որ իրեն խարազանելու, դատելու և իր վրա տարբեր լծակներով ազդելու են ունեցած քաղաքական հայացքների, համոզմունքների և դրանք արտահայտել փորձելու պատճառով: Առաջանում է հարց. իսկ ո՞վքեր պետք է լինեն այս հասունացած ժամանակի հերոսները: Կա պարզ բանաձև՝ բոլորի բանաձևը: Ինչպես նախորդի ժամանակ միասնությամբ հերոսացավ յուրաքանչյուր հայ՝ հասնելով հաղթանակի, այժմ էլ ամեն ոք պետք է գտնի իր մեջ համապատասխան ներուժը, որ հաղթի իր ու իր սերունդների հիմնարար ազատությունների համար մղվող այս ՙՙմեղմ ուժի՚՚ պայքարում:

Հասունացել է ժամանակը, երբ հայ երիտասարդը պիտի արթնանա, ոչ թե իր թարմ գաղափարների ու նորարար մտքերի նկատմամբ վախով, այլ դրանց հստակ իրականացման ծրագրերով և ինստիտուցիոնալ մակարդակով ռեալիզացման hնարավորությամբ:
Հասունացել է ժամանակը….

Էդիկ Հարությունյան

https://www.facebook.com/edik.harutyunyan/posts/1286219798100714

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *