Կանցլերի պաշտոնում Մերկելը կառաջադրվի 4-րդ անգամ

German Chancellor Angela Merkel reacts at a news conference after an energy "summit" with German state premiers at the Chancellery in Berlin...German Chancellor Angela Merkel reacts at a news conference after an energy "summit" with German state premiers at the Chancellery in Berlin May 23, 2012.    REUTERS/Fabrizio Bensch (GERMANY - Tags: POLITICS ENVIRONMENT HEADSHOT TPX IMAGES OF THE DAY)

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնապես հայտարարել է, որ մտադիր է մասնացել 2017 թվականին կառավարության ղեկավարի ընտրություններին: Նա կառաջադրվի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի  կողմից: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Ռոյթերսին:

Այսպիսով, Մերկելը պատրաստվում է ղեկավարել Գերմանիայի կառավարությունը չորրորդ անգամ անընդմեջ: Նա այդ պաշտոնում է 2005 թվականից:

Բունդեսթագի արտաքին հարցերով հանձնաժողովի  ղեկավարը նոյեմբերի 15-ին  հայտնել էր Մերկելի՝ հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Նա նշել էր, որ Մերկելը վերջնական որոշում է կայացրել և «պատրաստ է իր ներդրումը բերել միջազգային կարգուկանոնի ամրապնդմանը»:

Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան 2017-ի աշնանը

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *