Մահացել է Ֆիդել Կաստրոն

fidel-kastro90 տարեկան հասակում մահացել է Կուբայի նախկին նախագահ և Կոմունիստական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն:

Նոյեմբերի 25-ին Ֆիդել Կաստրոն Կուբայի Կոնգրեսում Կոմունիստական կուսակցության փակ նիստի ժամանակ զգուշացրել էր իր վերահաս մահվան մասին, միաժամանակ նշել էր, որ հեղափոխության գաղափարները պետք է միշտ ապրեն: Նա նաև նշել էր, որ հիմա երիտասարդ սերնդի ժամանակն է:

Կաստրոն հայտնել էր, որ իր ելույթը կարող է վերջինը լինել, սակայն վստահություն է հայտնել, որ կուբայական կոմունիզմի գաղափարները կմնան որպես ապացույց այն բանի, որ «եթե աշխատես ամբողջական նվիրումով և սեփական արժանապատվության զգացումով, ապա կարող ես ստեղծել այն ամբողջ նյութական և մշակութային հարստությունը, որն անհրաժեշտ է մարդուն»:

 Ֆիդել Կաստրոյի մահվան մասին հայտնել է եղբայրը՝ Ռաուլ Կաստրոն: Մահվան վերաբերյալ մանրամասները դեռ հայտնի չեն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *