Toyota-ն ու Suzuki-ն ավտոարտադրության ոլորտում կհամագործակցեն

toyota-and-suzukiToyota և Suzuki Motor ճապոնական ավտոարտադրողները հայտարարել են գործնական համագործակցության շուրջ բանակցություններ սկսելու պայմանավորվածության մասին, այդ թվում՝ ավտոմեքենաշինությունում նոր անվտանգ և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների համատեղ ստեղծման ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ Suzuki Motor-ն, ընդ որում, ինքնուրույն ընկերություն է մնում, իսկ ճապոնական գլխավոր ավտոարտադրող Toyota-ի հետ համագործակցությունը թույլ կտա գործընկերներին համաշխարհային շուկայում մրցունակ լինել:

Toyota ընկերության նախագահ Ակիո Տոյոդան հայտարարել է, որ ավտոարդյունաբերության ոլորտում արագ փոփոխվող իրավիճակի պայմաններում «անհրաժեշտ է մարտահրավերներին արագ արձագանքելու ունակություն»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *