Ինքնասիրահարված մարդիկ սոցցանցերն օգտագործում են անձի պաշտամունքի համար

types-people-facebookՍոցիալական ցանցերում մարդու վարքագիծը կարող է հուշել, թե արդյոք նա ինքնասիրահարված է։ Այս մասին արդեն բավականաչափ տեղեկություններ կան հավաքված, եւ Ջորջիայի համալսարանի հետազոտությունը հաստատում է դա, փոխանցում է Planet-today–ը։

Ինքնասիրահարվածության հիմնական նշանները դրսեւորվում են ստատուսի թարմացման եւ  նոր սելֆիներ տեղադրելու միջոցով։ Սակայն պետք է հիշենք նաեւ, որ կա 2 տիպի ինքնասիրահարվածությունն։ Մեկը, երբ մարդը վայելում է ուրիշների ուշադրությունը եւ վստահ է սեփական հմայքի վրա, եւ մյուսը, երբ մարդը չափազանց անվստահ է, այդ պատճառով էլ նրան պետք է ուրիշների հիացական կարծիքը լսել, որպեսզի նյարդային նոպաներ չունենա։ Թե ինչպես է իրեն պահում սոցցանցերում 2-րդ տեսակը, դեռեւս ուսումնասիրված չէ։

Եթե դուք հանդիպում եք մարդկանց, որոնք հաճախ են  թարմացնում իրենց էջը, գրառում իրենց մտքերը, նկարներ տեղադրում, ուրեմն, ամենայն հավանականությամբ, գործ ունեք հենց առաջին տեսակի մարդկանց հետ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *