Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել Է, որ թողնում է իր պաշտոնը և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում կգլխավորի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակը 2017 թվականի ընտրություններում։
«Ես որոշում եմ ընդունել, ես այլևս չեմ առաջադրվելու Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնի համար, եկող տարի ես կգլխավորեմ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում իմ կուսակցության ընտրական ցուցակը Բունդեսթագի ընտրություններում և կմասնակցեմ դրանց»,-ասել Է Շուլցը: Նրա հայտարարությունն ուղիղ եթերում հեռարձակել Է N24 հեռուստաալիքը։