ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա

400894110

Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական կարգավորման տարբերակ գոյություն չունի: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

«Համանախագահները շարունակում են ջանքեր գործադրել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և նախագահների հանդիպում կազմակերպելու համար: Միանաշանակ է մի բան՝ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ: Այդ պատճառով կողմերը պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ՝ հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը: Դա ծայրահեղ անհրաժեշտ է»,- ասել է Սեկուտան՝ ընդգծելով, որ խաղաղ կարգավորման և առաջընթացի համար անհրաժեշտ է հանդիպել մոտակա ժամանակներս:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *