Օծանելիքը կարելի է ցողել նաև պորտի շրջանում

desktopwallpapers-org-ua_20056Թե կանայք, թե տղամարդիկ օծանելիք ցողում են գրեթե ամեն օր։ Դրանից դուք ոչ միայն հաճելի բուրում եք, այլեւ ավելի ինքնավստահ, սեքսուալ, կանացի (իգական սեռի դեպքում) եւ օրվան ավելի պատրաստ եք զգում։

Բայց եթե շատերը օծանելիքն օգտագործում են պարանոցի, դաստակի (զարկերակի) հատվածում, մասնագետները համոզված են, որ չպետք է մոռանալ նաեւ պորտի մասին։

Օծանելիք արտադրող ճապոնական «Takasago» ընկերության մասնագետ Սթիվեն Քլեսը պնդում է, որ պորտի շրջանում ցողված մի քանի կաթիլ օծանելիքը կարող է հրաշքներ գործել։

«Մարմնի այն մասերը, որոնք ջերմություն են ճառագայթում ու տարածում, կարող են ուժեղացնել բույրը։ Պորտը հենց այդ հատվածներից է»,- համոզված է Սթիվենը։

Բրիտանացի փորձագետ Ռաֆ Մասթենբրոեկը նույնպես համակարծիք է իր գործընկերոջ հետ։ Ըստ նրա՝ օծանելիքը պետք է ցողել այն հատվածներում, որտեղ զգացվում է զարկերակը եւ պորտի շրջանը նույնպես չպետք է մոռանալ՝ ավելի երկար, անուշ բուրելու համար։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *