Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի նախաձեռնությամբ նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: 2003թ. այս օրը Մեքսիկայի Մերիդա քաղաքում բարձր մակարդակով քաղաքական համաժողովի ժամանակ ստորագրման համար բացվել էր կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան, որն ընդունվել էր Գլխավոր ասամբլեայի կողմից 2003-ի նոյեմբերի 1-ին։ Փաստաթղթի ստորագրումը պահանջում էր այն ընդունող պետություններից կաշառք վերցնելը համարել հանցագործություն:
Կոնվենցիայի դրույթներից մեկի համաձայն՝ կոռուպցիայի հետևանքով շրջանառված գումարը պետք է վերադարձնել այն պետությանը, որտեղից այն վերցվել է: