Եվրոգոտու բնակիչների մոտ 80%-ն անհրաժեշտ է համարում տնտեսական բարեփոխումները

898563_369552Եվրոգոտու բնակիչների մոտ 78 տոկոսն անհրաժեշտ է համարում եվրոգոտում էական տնտեսական բարեփոխումների անցկացումը։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Հարցման մասնակիցների 92 տոկոսի աջակցությունն են ստացել բժշկական ոլորտի բարեփոխումները, 91 տոկոսի աջակցությանն են արժանացել աշխատանքի շուկայի, 89 տոկոսի պարագայում կենսաթոշակային համակարգի և 79 տոկոսի պարագայում հարկահանության համակարգի բարեփոխումները։

Պատասխանողների 76 տոկոսը կարծում է, որ եվրոգոտու երկրների կառավարությունները պետք է ձգտեն ավելի մեծ տնտեսական միջոցների՝ հարմարեցնելու իրենց բյուջեն բնակչության ծերացման ժողովրդագրական միտմանը։

 Պատասխանողների մոտ 46 տոկոսը նշել է, որ եվրոգոտու երկրների միջև տնտեսական քաղաքականության համակարգումը վերջին տարիներին վատացել է։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *