ԲՀԿ-ի կրկնակի որբությունը

%d5%a6%d5%b8%d5%b0%d6%80

2015-ի հայտնի իրադարձություններից հետո ԲՀԿ-ն հայտնվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական կուռացիայի տակ` վերահսկողության ծիրում: Նախկին վարչապետը միշտ հակված է եղել ներհամակարգային ինտրիգների: ՀՀԿ-ում Աբրահամյանն ուներ ազդեցիկ դիրքեր, բայց իրեն չէր զգում յուրային միջավայրում:

Թերևս սա է պատճառը, որ նա ծնում էր այլ կառույցներ, եղածներին «պապայություն էր անում»: Եվ այս ամենը տեղավորվում էր իշխանության ժառանգորդը լինելու նրա ծրագրի շրջանակում:

Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ-ին նա վերապահել էր չափավոր ընդդիմության նիշը` փորձելով այդ ճանապարհով որոշակի վերահսկողություն իրականացնել ոչ իշխանական բևեռում:

Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ իշխանություն-ընդդիմություն ներընդդիմադիր տարբեր ֆորմատներում ԲՀԿ-ն անուղղակիորեն ներկայացնում էր հենց Արգամիչի ապարատային շահերը:

Այս ամենի դիմաց ԲՀԿ-ին խոստացվել էր մանդատային որոշակի քվոտա ապագա ԱԺ-ում:

Եթե չլիներ Հ. Աբրահամյանի պատրոնաժությունը, ապա այսօրվա ԲՀԿ-ում կմնային միայն Ն. Զոհրաբյանը, նրա քարտուղարուհին, օգնականը, վարորդը:

Առաջիկա շաբաթներին հենց այդ տխուր հեռանկարն էլ սպասվում է ԲՀԿ-ին, որովհետև կուսակցությունում առկա գործարար սեգմենտը Հ. Աբրահամյանի քաղաքական գործոնի չեզոքացումից հետո հեռանալու է ԲՀԿ-ից: Ոչ մի գործարար լումա անգամ չի ներդնի ձախողված պրոեկտում:

ԲՀԿ-ն հայտնվել է կրկնակի որբության շեմին:

Սարգիս Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *