2017 թվականի ոճային գույները

196d77632e67729691d645ec7b4edcbdPantone Color Institute-ի փորձագետները նշել են գալիք տարվա գլխավոր գույնը, որը նկարագրել են որպես վառ կանաչ` դեղնավուն երանգով: Ինչպես հաղորդում է  Associated Press-ը, անգլերենով այն ստացել է greenery անվանումը:

Ինստիտուտի փոխնախագահ Լորի Փրեսմանի խոսքով` այդ գույնը պատահաբար չի ընտրվել. այն խորհրդանշում է մարդկանց համերաշխությունը բնության և միմյանց հետ: Փրեսմանն ընդգծել է, որ շատ երկրներ քաղաքական բաժանումների են ենթարկվում, և աշխարհը թևակոխում է մեծ փոփոխությունների ժամանակաշրջան:

Փորձագետը նշել է, որ այդ գույնը 20-րդ դարում կիրառել են ընտրություններին մասնակցելու կանանց իրավունքի համար պայքարողները:

Pantone Color Institute-ի մասնագետները ամեն անգամ հաջորդ տարվա գույնն ընտրում են 1999-ի դեկտեմբերից ի վեր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *