Ավելի քան 72%-ով կրճատվել են օտաերկրյա ներդրումները. ԱՎԾ

tips-for-moneyՀայաստանում օտարեկրյա ներդրումները 2016թ-ի 9 ամիսների ընթացքում 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են ավելի քան 72%-ով: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը կազմել է 26,9 մլրդ դրամ (55 մլն դոլար), իսկ նախորդ տարի այդ ամիսներին այն կազմել է 96,6 մլրդ դրամ (200 մլն դոլար):

Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված ցուցանիշների համաձայն`  նշված ժամանակահատվածում օտարեկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքը կազմել են 44,4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 35,7 մլրդ դրամով (-44%):

Հատկանշական է, որ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը էականորեն կրճատվել է Ռուսաստանի Դաշնությունից: Եթե նախորդ տարի Ռուսաստանից ներդրումների զուտ հոսքերը կազմել էին 14,2 մլրդ դրամ, ապա այս տարի Հայաստանից անհամեմատ ավելի շատ կապիտալ է արտահոսել Ռուսաստան քան հակառակը: ԱՎԾ տվյալների համաձայն` ՀՀ-ից այս տարվա ինը ամիսների ընթացքում կապիտալի զուտ հոսքը դեպի Ռուսաստան կազմել է 72,7 մլրդ դրամ (150 մլն դոլար): Սա նշանակում է, որ կապիտալը Հայաստանից արտահոսում է դեպի Ռուսաստան, իսկ հակառակ հոսքի ծավալներն անհամեմատ քիչ են:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *