Եվրահանձնաժողովը Facebook-ին, Twitter-ին, YouTube-ին կոչ է անում կասեցնել «թշնամանքի լեզուն»

news_firenze-800x550Եվրահանձնաժողովը Facebook-ին, Twitter-ին, YouTube-ին, Microsoft-ին և այլ տեխնոլոգիական ընկերությունների կոչ է արել շուտափույթ միջոցներ ձեռնարկել «թշնամանքի լեզվի» դեմ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Հակառակ դեպքում Եվրահանձնաժողովը սպառնացել է ընդունել համապատասխան օրենքներ։

Կես տարի առաջ ընկերություններն ինքնակամ ստորագրել են վարքի կոդեքս, որը նախատեսում է վերոնշյալ հարցով միջոցներ ձեռնարկել Եվրոպայում 24 ժամվա ընթացքում։ Մասնավորապես, ընկերությունները համաձայնել են անհրաժեշտության դեպքում ջնջել կոնտենտը կամ փակել դրան հասանելիությունը, ինչպես նաև սերտորեն համագործակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։

Սակայն Եվրահանձնաժողովում կարծում են, որ ընկերությունները պատշաճ կերպով չեն հետևում կոդեքսին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *