Ավելորդ քաշ ունեցող մարդիկ առավել հաճախ են դեպրեսիայով տառապում

obesidad_depresionԳեր մարդիկ առավել հաճախ են անհանգիստ լինում ու տառապում դեպրեսիայով, քան նրանց հասակակիցները, ովքեր նորմալ քաշ ունեն։ Այսպիսի եզրակացության են եկել Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի գիտնականները՝ ուսումնասիրելով քաշի ազդեցությունը հոգեկան վիճակի վրա։
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1200 կամավոր, որոնք բաժանվել են խմբերի՝ ըստ քաշի։ Ուսումնասիրելով տվյալները՝ գիտնականները գտել են, որ 45-ից 54 տարեկաններն առավել են բողոքում հուզական խնդիրներից, որոնք ազդում են նրանց աշխատանքի կամ հասարակական գործունեության վրա։  Այս կապը գիտնականները բացատրում են նրանով, որ ավելորդ քաշն ազդում է մարդու ինքնագնահատականի նվազեցման վրա։
Ավստրալիայի դիետոլոգների ասոցիացիայի ներկայացուցիչ Լիզա Ռենը վստահ է, որ ավելորդ քաշը բացասաբար է ազդում մարդու հուզական ֆոնի վրա՝ առաջացնելով դեպրեսիա։ Օրինակ, եթե մարդը կշռում է 100կգ, 5-10կգ նիհարելու դեպքում նրա մոտ զգացվում է վստահության ու ինքնագնահատականի աճ, փոխվում է նաև կյանքը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *