Հնդկաստանի մայրաքաղաք Դելին ամբողջությամբ ծխի մեջ է

%d5%b0%d5%b6%d5%a4%d5%af%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-2Հնդկաստանի մայրաքաղաք Դելին ամբողջությամբ ծխի մեջ է: Օդի աղտոտվածության մակարդակը 90 անգամ գերազանցում է Համաշխարհային առողջապահության կազմակերպության ու 15 անգամ հնդկական կառավարության կողմից սահմանած ցուցանիշները: Դրա հետևանքով փակվել են մի շարք մասնավոր և պետական դպրոցներ, արգելվել են շինարարական բոլոր աշխատանքները:

%d5%b0%d5%b6%d5%a4%d5%af%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6-3Պատճառը՝ հանրահայտ Դիվալի կրակների փառատոնի չափազանց ակտիվ նշումն է: Փառատոնի ակտիվ հրավառությունների արդյունքում առաջացած ծուխն ու կայծերի կտորներն արդեն մի քանի օր է ինչ կախված են օդում և խառնվելով մոտակա դաշտերի վառված խոտի ծխի հետ՝ ավելի են աղտոտում շրջակայքը: Հնդկաստանի Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում քաղաքի բնականոն կյանքը վերադարձնելու կապակցությամբ:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *