Այսօր ծխելուց հրաժարվելու միջազգային օրն է

kuritԱռողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով’ աշխարhում յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխախոտի հետևանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում: Նոյեմբերի 17-ը ծխելուց հրաժարվելու միջազգային օրն է

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում տղամարդկանց շրջանում առկա է ծխախոտի օգտագործման նվազման միտում: Կանանց մոտ ծխախոտի տարածվածությունն առավել մեծ է մայրաքաղաք Երևանում, քան մարզերում կամ գյուղական համայնքներում: Դեռահասները սկսում են ծխել 16-17 տարեկանում, երբ դուրս են գալիս ծնողների հսկողությունից և առավել ինքնուրույն կյանք վարում։

Ծխող տղամարդկանց վաղաժամ մահացության ռիսկը 2-3 անգամ բարձր է չծխողների համեմատ, իսկ կանանցը՝ 1,3-1,9 անգամ: Ռիսկն ավելանում է գլանակների քանակի ավելացման և ծխախոտի օգտագործման տևողության հետ:

Ծխողների մոտ թոքի քաղցկեղի ռիսկն աճում է 12 անգամ, սրտամկանի ինֆարկտի և ուղեղանոթային ու ծայրամասային անոթների հիվանդությունների ռիսկը՝ 50%-ով, իսկ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից մահացության դեպքերի մոտ 80%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ:

Ծխախոտի օգտագործման տարածվածության և դրա առողջապահական, տնտեսական և սոցիալական հետևանքները կանխելու նպատակով Հայաստանում կիրառվում են տարբեր մեխանիզմներ, օրենսդրական սահմանափակումներ և այլ միջոցառումներ:

Մեր երկրում ծխելու դեմ պայքարի քարոզչությունն ուղղվում է բնակչության բոլոր տարիքային խմբերին, այն Առողջապահության նախարարության կողմից մշակված և իրականացվող Առողջ ապրելակերպի ռազմավարության կարևորագույն բաղադրիչն է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *