Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում կայացան մի քանի հանդիպումներ:
Արմենպրեսի հաղորդմամբ՝ կենտրոնական հանդիպումներից մեկում՝ Իտալիա-Գերմանիա, գրանցվեց զրոյական ոչ-ոքի: Դարպասի գրավում չարձանագրվեց նաև Ավստրիա — Սլովակիա`(0:0), Ֆրանսիա — Կոտ դ’Իվուար` (0:0) խաղերում:
Հունգարիան զիջեց Շվեդիային (0:2), Խորվաթիան հաղթեց Հյուսիսային Իռլանդիային (3:0): Անգլիա-Իսպանիա խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2, իսկ Չեխիա-Դանիա հանդիպումում գրանցվեց 1:1 հաշիվը: