Փաստեր, որոնք դուք չգիտեք նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանիա Թրամփի մասին

Ինչպես գիտենք այսօր աշխարհի ուշադրության գլխավոր կիզակետում ԱՄՆ նախագահական ընտրություններն են: Մարդկանց հետաքրքրում է ոչ միայն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, այլ նաև նրա կինը՝ Մելանիա Թրամփը, ով ոչ պակաս սկանդալային ու հետաքրքրական իրադարձությունների կենտրոնում է հայտնվել: National.am-ը ներակայացնում է մի քանի ուշագրավ փաստեր, որոնք դուք չգիտեք ԱՄՆ առաջին տիկնոջ մասին: melaniatrump

  1. Մելանիա Թրամփը Դոնալդ Թրամփի 3-րդ կինն է:Նրանք սկսել են հանդիպել 1998թ-ից: Դրանից առաջ Դոնալդն երկու անգամ ամուսնացած է եղել: Նա արդեն առաջին ամուսնությունից երեք երեխա ուներ, երբ հանդիպեց երկրորդ կնոջը, ով հայտնի հեռուստաաստղ էր ու մոդել: Վերջինս Դոնալդին ևս մեկ դուստր պարգևեց:
  2. Քլինթոն ամուսինները Դոնալդի և Մելանիայի հարսանիքին հրավիրված 350 հյուրերի շարքում են եղել: Այդ կարևորագույն օրը Մելանիան հագել է ավելի քան 100000$ արժողությամբ շքեղ զգեստ՝ զարդարված 2800 բյուրեղներով: Շորն այնքան ծանր է եղել, որ ապագա առաջին տիկինը դժվարությամբ է կարողացել քայլել:Real estate magnate and television personality Donald Trump and his wife Melania stand on the red carpet at the Metropolitan Museum of Art Costume Institute Benefit celebrating the opening of the exhibition "Alexander McQueen: Savage Beauty" in New York May 2, 2011. REUTERS/Mike Segar (UNITED STATES - Tags: ENTERTAINMENT FASHION BUSINESS) - RTR2LX3T
  3. Նա մեծացել է կոմունիստական Հարավսլավիայում և խոսում է շուրջ 5 լեզուներով: Մելանիա Թրամփը տիրապետում է սլավոներենի, անգլերենի, ֆրանսերենի, սերբերենի և գերմաներենի: Իհարկե լեզուների իմացությունը նրան շատ ավելի լայն հնարավորություններ է ընձեռում, սակայն հենց այս իմացության պատճառով է, որ Մելանիան ակցենտով է խոսում անգլերեն, այդ իսկ պատճառով նրան հաճախ ճառ արտասանելիս չես տեսնի՝ ի տարբերություն իր ճառասեր ամուսնու:
  4. Նա մեծացնում է իր տղային, ինչպես <<Փոքր Դոնալդի>>: 10-ամյա Բարրոնը սիրում է դասական կոստյումներ կրել ու ազատ ժամանակ նախընտրում է գոլֆ խաղալ հոր հետ: Մելանիան վստահեցնում է, որ Բարրոնի համար իր հայրը իդեալ է և նա ցանկանում է ամեն կերպ նրան նմանվել: Հարցազրույցներից մեկում նա անգամ նշում է, որ Բարրոնը հոր նման խիստ է ու ինտելիգենտ: Նա հավաքված է և սիրում է հրամաններ արձակել, ահա այս է պատճառը, որ Տիկին Թրամփը նրան երբեմն <<Փոքր Դոնալդ>> է անվանում:melnia-trump-2
  5. Մելանիա Թրամփը միակ առաջին տիկինն է, ով մերկ է լուսանկարվել: Դոնալդ Թրամփի հետ հանդիպելուց երեք տարի առաջ Մելանիան մերկ է լուսանկարվել  տղամարդկանց ֆրանսիական ամսագրերից մեկի համար: Ներկաները նշում են, որ նա իրեն պահել է իսկական պրոֆեսիոնալի նման և ֆոտոնկարահանման ընթացքում հասցրել է բոլորին գրավել իր հմայքով ու անմիջականությամբ: Տարիները անց, խոսելով այդ ֆոտոշարքի մասին, Դոնալդ Թրամփը նշել է .<<Եվրոպայում նման նկարները շատ նորաձև են ու ընդունված>>: melania

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *