Կարեն Կարապետյանի նոր արշավը. այս անգամ թիրախում են գիշերային ակումբները

%d5%b4%d5%bc%d5%b8%d6%82%d5%a9%d5%bdԿառավարության այօրվա նիստում ՀՀ վարչապետն անդրադարձել է ստրիպտիզ-ակումբների տեղափոխությանը՝ Երևանի բազմաբնակարան շենքերին հարող տարածքներից:

Տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների ու քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին Կարեն Կարապետյանը հանձնարարեց համայնքների ղեկավարների հետ քննարկել այդ խնդիրը:

«Անհրաժեշտ է նախատեսել փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետներ ու պայմաններ, որպեսզի տնտեսվարողները կարողանան ժամանակ ունենալ իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար»,-նշեց Կ. Կարապետյանը:

Նա շեշտեց՝ խոսքը վերաբերում է ստրիպտիզ ու դրա նման զվարճանքի ակումբերին:

«Որովհետև շատ բողոքներ կան, այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ մենք պետք է արձագանքենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *