ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվելու է աշխատավարձից

Republican presidential candidate Donald Trump speaks to supporters as he takes the stage for a campaign event in Dallas, Monday, Sept. 14, 2015. (AP Photo/LM Otero)

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ հրաժարվելու է աշխատավարձից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում Թրամփին հարցրել են, արդյո՞ք նախագահի պաշտոնում աշխատավարձ ստանալու է: «Պատասխանս է՝ ո՛չ: Կարծում եմ՝ օրենքով ես պետք է ստանամ գոնե 1 դոլար, այնպես որ՝ կստանամ 1 դոլար»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ-ում նախագահի աշխատավարձը կազմում է տարեկան 400 հազար դոլար: Երկրի ղեկավարը կարող է նաեւ անձնական ծախսերի համար տարեկան 50 հազար դոլար ստանալ, նրան հասանելի է 100 հազար դոլար՝ ուղեւորությունների եւ 19 հազար դոլար՝ ժամանցի համար:

Թրամփը, որը քաղաքականությամբ սկսել է զբաղվել ընդամենը մեկ տարի առաջ, հայտնի է որպես հաջողակ գործարար: Forbes ամսագիրը նրա կարողություննը 3.7 մլրդ դոլար է գնահատում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *