Արքայազն Ուիլյամը դժգո՞հ է արքայազն Հարրիի նոր սիրավեպից

wiliam-hurryԲրիտանական արքայազն Ուիլյամը մեկնաբանել է արքայազն Հարրիի եւ դերասանուհի Մեգան Մարքլի հարաբերությունները: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով People-ը:

Ավելի վաղ բրիտանական մամուլում տեղեկություն էր հայտվել, որ Ուիլյամը, իբր, դժգոհ է Մարքլի հետ սիրավեպի մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու մասին «իմպուլսիվ» եղբոր որոշման առիթով:

«Քեմբրիջյան դուքսը հասկանում է անձնական կյանքի գաղտնիությանը վերաբերող իրավիճակը եւ սատարում է դրա անհրաժեշտությունը Հարրիի համար՝ աջակցություն ցուցաբերելու հարցում նրանց, ովքեր նրան ավելի մտերիմ են»,- հայտարարել է Քենսինգթոնյան պալատի ներկայացուցիչը:

Աղբյուրն իր կողմից հավելել է, որ Ուիլյամն ու Հարրին նման հայտարարություններ չեն անում՝ առանց միմյանց հետ խորհրդակցելու: Նրանք Մարքլի մասին հայտարարությունը հրապարակումից առաջ քննարկել են:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *