Cake pops. բաղադրատոմս

 

201202-omag-cakepops-949x534Cake pops-ը շատ համեղ խմորեղեն է՝ փոքրիկ տորթեր փայտիկի վրա: Դրանք հատկապես տարածված են երեխաների շարքերում, քանի որ ուրախ ու գունավոր տեսք ունեն: Դրանք շատ համեղ են ու պարզ բաղադրատոմս ունեն: Ուրախացրեք ձեր երեխային ու նրա համար Cake pops պատրաստեք:

Ձու-5 հատ

Շաքարավազ- 150գր

Փխրեցուցիչ- 2թ գդալ

Ալյուր- 150-200գր

Խտացրած կաթ- 70-100գր

Կաթնային շոկոլադ

Սպիտակ շոկոլադ

Գունավոր զարդարանքներ

Փայտիկներ

 

Ձուն ու շաքարավազը հարել, ավելացնել փխրեցուցիչն ու ալյուրը, ստացված խմորը լցնել կարագով պատված տարայի մեջ և դնել 180 աստիճան տաքացած վառարանն ու թողնել 20-25 րոպե:Ստացված բիսկվիտը բլենդերով մանրացնել, ավելացնել խտացրած կաթն ու խառնել, պետք է ստացվի կպչուն զանգված: Փոքր գնդիկներ ձևավորել, շոկոլադը հալեցնել, փայտիկի ծայրը թաթախել մտցնել գնդիկի մեջ, թաթախել շոկոլադի մեջ և ձևավորել:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *