«Բարսելոնան» կբողոքարկի Մեսիի զգուշացումը խաղակոշիկի պատճառով

«Բարսելոնան» կբողոքարկի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի դեղին քարտը «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի հաղթական խաղում (2:1), գրում է Marca-ն:

Սեւիլիայում կայացած հանդիպման 83-րդ րոպեին գլխավոր մրցավար Հայմե Լատրեն կանոնների խախտում էր արձանագրել Մեսիի դեմ պայքարում: Խախտման պատճառով արգենտինացի հարձակվողի խաղակոշիկը դուրս էր եկել ոտքից, ինչից հետո նա կապում էր կապիչները: Մրցավարը Մեսիին խնդրել է այդ գործողությունը կատարել խաղադաշտից դուրս, սակայն որոշել էր, որ նա ժամանակ է ձգում եւ ցույց էր տվել դեղին քարտ:

Դա Մեսիի երրորդ դեղին քարտն էր Իսպանիայի առաջնությունում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *