Հայ իրականության «ֆենոմենալ» շարժումը

%d5%b4%d5%ab%d5%a1%d5%bd%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b7%d5%a1%d6%80%d5%aa%d5%b8%d6%82%d5%b4Մի պահ պատկերացնենք հետևյալ իրավիճակը. մի խումբ ակտիվիստներ և ինտելեկտուալներ ստեղծում են իրենց սերնդի քաղաքական շարժումը: Այնուհետև իրենց դրոշի տակ են հավաքում հասարակության դժգոհ հատվածին և դուրս գալով փողոց` կազմակերպում պիկետներ ու բողոքի ակցիաներ, իսկ արդեն մի քանի ամիս անց նորաստեղծ կուսակցությունը, մասնակցում է խորհրդարանական ընտրություններին և զբաղեցնում պառլամենտի 1/5-ը, որտեղ մինչ այդ պահը 30 տարի անընդմեջ իրենց հարցերն իրար միջև լուծում էին որոշ նոմենկլատուրային ուժեր: Սա ֆանտաստիկայի ժանրից չէ. այս ամենը տեղի ունեցավ Իսպանիայում 2015 թվականի վերջին «Պոդեմոս» շարժման շնորհիվ:

Հիմա ավելի կոնկրետ: Ժամեր առաջ տեղի ունեցավ «Միասնություն» շարժման առաջին համաժողովը, որտեղ շարժման ներկայացուցիչները հանրությանը ներկայացրեցին իրենց քայլերի առաջիկա տեսլականը: Հայաստանյան իրականության մեջ նման երիտասարդական հասրակական-քաղաքական շարժումն առանձնանում է իր կազմով:

Իրականում սերնդափոխությունը ժամանակի յուրահատուկ հրամայական է, որը տեղի է ունեցել ցանկացած ժողովրդավարական հասարակություններում: Ցանկացած քաղաքական էտապում լինում են որոշակի լճացումներ, որոնք աստիճանաբար համակարգը տանում են ճահճացման և դեգրադացիայի, և հենց այդ ժամանակ է, որ հասարակական պահանջի ֆոնին սկսում է սերնդափոխության ինքնաբուխ գործընթացներ:

Հայաստանում համակարգային լուրջ խնդիր է հանրության պահանջներին ադեկվատ արձագանքելը: Հանրությունը որպես կանոն միշտ դժգոհ է կառավորող ռեժիմից և ժամանակ առ ժամանակ հանրության մեջ առաջանում են խմորումներ ու դժգոհություններ, և ստեղծվում է պայթյունավտանգ իրավիճակ, հենց այստեղ էլ առաջանում է նոր գաղափարի գեներացիա: Այդ փուլում արդեն շատ էական է, թե «ով» է լինելու խմորումների կաթսայի կափարիչը բացողը:

Յուրաքանչյուր քաղաքական ուժի` քաղաքական հարթակ մտնելու կարևոր հանգամանքներից է հասուն և հուսալի թիմը, թե ինչքանով է այն քաղաքական հարթությունում նոր խոսք ասելու և բաց գործելու:

«Միասնություն»-ը շարժում է, որն իր կազմում համալրել է բացառապես երիտասարդ առողջ ուժերին, որոնք իրենց կյանքի որևէ փուլում հաջողություն են գրանցել և ապացուցել են, որ պայքարող տեսակ են: Ներկայում, երբ մեր երկրում կուտակվել են բազում խնդիրներ և սոցիալական պրոբլեմներ, իսկ հասարակության և իշխանության միջև առկա է որոշակի անջրպետ և չի գործում հետադարձ կապի համակարգը` հենց նմանատիպ վերկուսակցական, համաժողովրդական շարժումներն են, որ կարող են ճգնաժամային իրավիճակներում շատ արագ կազմավորվել և իրենց վրա վերցնել հասարակության հետագա առաջընթացի պատասխանատվությունը` առաջ քաշելով պետության երկարաժամկետ զարգացման այլընտրանքային ռազմավարություններ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *