Հնդկաստանի վարչապետը դարձել է տարվա մարդ՝ ըստ Time-ի ընթերցողների

narendramodiՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին դարձել է Տարվա մարդ՝ ըստ Time ամսագրի ընթերցողների:

Մոդին հավաքել է ձայների 18 տոկոսը՝ շրջանցելով ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, որոնք 2016թ. ամենաազդեցիկ մարդ են ճանաչվել հարցման մասնակիցների 7 տոկոսի կարծիքով:

Հնդկաստանի վարչապետն իր ետևում է թողել նաև Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին (2 տոկոս) և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին (4 տոկոս):

Time-ի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին, իսկ թե ով կլինի դա՝ կորոշեն ամսագրի խմբագիրները: Սակայն ընթերցողների կարծիքը ցույց է տալիս՝ «ինչ տեսք ունի այսօր աշխարհը», կարծում են վերլուծաբանները:

Ըստ Pew Centre-ի տվյալների՝ վերջին շրջանում Մոդին բավականին բարձր վարկանիշ ունի Հնդկաստանում: Դրան նպաստել է Կլիմայի փարիզյան համաձայնագրի վավերացումը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *