Փարիզը վաճառում է «սիրո կողպեքները»՝ հանուն բարեգոծության

997cab1692356073466c2915ea6efd5cՖրանսիայի մայրաքաղաքի իշխանությունները որոշել են վաճառել «սիրո կողպետները», որոնք մեկ ամիս առաջ հանվել էին Արվեստների կամուրջի վրայից, որպեսզի հավաքված գումարով օգնեն փախստականներին: Այս մասին հաղորդում է The Local-ը:

Փարիզի փոխքաղաքապետ Բրունո Ժուլյարը հայտարարել է, որ 10 տոննա ընդհանոր կշռով կողպետքները կվաճառվեն ժամանակակից արվեստի սիրահարներին: «Դուք կարող եք մատչելի գնով ձեռք բերել 5 կամ 6 կողպեք, կամ մի ամբողջ խմբաքանակ»,- ասել է նա:

Պաշտոնյան նշել է, որ այն ինչ չի վաճառվի, կհանձնվի որպես մետաղի ջարդոն:

Իշխանություններն ակնկալում են արդյունքում հավաքել շուրջ 100 հազար եվրո, որը կտրամադրվի փախստականների խնդիրներով զբաղվող հիմնադրամների:

Կողպեքների վաճառքը կմեկնարկի գալիք տարվա սկզբին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *