Ֆրանսիայի նախկին վարչապետ, պահպանողական հայացքների կողմնակից Ֆրանսուա Ֆիյոնը IFOP. խմբի հարցումների համաձայն զգալիորեն առաջ է անցել ուլտրաաջ ուժերի առաջնորդ Մարին Լե Պենից այնդեպքում երթե նրանք մասնակցեն առաջիկա մայիսին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Ըստ արդյունքների՝ «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Ֆիյոնի օգտին կքվեարկեր ընտրողների 64 տոկոսը, իսկ «Ազգային ճակատի» առաջնորդ Լե Պենի օգտին՝ 36 տոկոսը: Նույն հարցման արդյունքներով, սակայն, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը կշրջանցեր Ֆիյոնին՝ ձայների 52-48 տոկոս հարաբերակցությամբ: Նյութի աղբյուրը ` hraparak.am