Բյուջեի դեֆիցիտը գերազանցում է 50%-ը. Գագիկ Մինասյան

big_a7adeb7a6d894dd3ce885b7680e20dfeԱյս տարվա ՀՆԱ-ն նախատեսվածից փոքր է ստացվել, նաև կտրուկ ավելացել է բյուջեի դեֆիցիտը, կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ 50%-ը, ինչը պարտավորեցնում է ավելի զգուշավոր մոտենալ բյուջեի պլանավորմանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է նշված հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:

Նրա խոսքով, բյուջեի դեֆիցիտի չափն իջեցվել է 3% ցածր մակարդակի, և մի շարք քայլեր են ապահովվել, որ բյուջեի իրատեսական պլանավորում իրականացվի:

Մինասյանը նշել է, որ Հայաստանի տնտեսության աճն ավելի բարձր տեմպերով է պլանավորված` 3.2 տոկոս, քան ԵՏՄ-ի, Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում. «Մեր տնտեսական աճը գերազանցում է առանձին ԵՄ բոլոր երկրների, ընդհանուր ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի երկրների տնտեսական աճը»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *