«Ռեալը» ֆավորիտ չէ Իսպանիայի չեմպիոնի կոչման համար պայքարում». Զինեդին Զիդան

Zinedine ZidaneՄադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի համարում, որ իր թիմն Իսպանիայի չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդն է։ Ֆրանսիացի մասնագետը շեշտել է, որ իր սաները պետք է քրտնաջան աշխատեն՝ իրենց նպատակներին հասնելու համար։«Ռեալը» ֆավորիտ չէ Իսպանիայի չեմպիոնի կոչման համար պայքարում։ Գոհ ենք այն ամենից, ինչ անում ենք, սակայն ազգային առաջնությունում դեռ շատ խաղեր ունենք։ Մոտակա հետապնդողի նկատմամբ 6 միավորի առավելությունը չի նշանակում, որ մենք հաղթելու ենք առաջնությունում»,- Զիդանի խոսքերը մեջբերել է championat.com-ը։Ավելացնենք, որ Պրիմերայի 14-րդ տուրից հետո «Արքայական թիմը» վաստակել է 34 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնն» իր ակտիվում 28 միավոր ունի։

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *