Նոյեմբերի 22-ին Երկիրը ուժեղ գեոմագնիսական ցնցումներ է զգալու. NASA

magnisakan-potorik

ՆԱՍԱ-ի մասնագետները տեղեկացրել են, որ նոյեմբերի 22-ին Երկիր մոլորակում կգրանցվի 2016-ի ամենահզոր մագնիսային փոթորիկը, դրա համար էլ մետեոկախում ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում նախապես պատրաստվել դրան, հայտնում է Planet-today–ը։

Մասնագետներին դեռ չի հաջողվել պարզել «արեւային քամիների» հզորության աստիճանը, սակայն առկա տվյալներով նրանք արդեն կարող են վստահեցնել, որ Երկիրը ուժեղ գեոմագնիսական ցնցումներ է զգալու։

Եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն մարդկանց փորձագետները խորհուրդ են տալիս հետեւյալ գործողությունները։ Նոյեմբերի 22-ի նախօրեին խմել ասպիրինի մեկ հաբ։ Բանն այն է, որ մագնիսային դաշտի փոփոխությունների պատճառով մարդու արյունը խտանում է։ Դա իր հերթին կարող է թթվածնային քաղց առաջացնել, իսկ ասպիրինը նոսրացնում է արյունը ու թույլ տալիս խուսափել այդ անախորժությունից։

Նաեւ խորհուրդ է տրվում հրաժարվել ճարպոտ ու քաղցր սնունդից, ծխողներին՝ նվազեցնել ծխախոտի քանակը, իսկ ոգելից խմիչքից այդ օրը պետք է կտրականապես հրաժարվել։ Ոգելից խմիչքի նույնիսկ փոքր քանակությունը կարող է թուլացնել օրգանիզմը ու վատացնել ինքնազգացողությունը։ Բացի դրանից մագնիսային փոթորկի ընթացքում խորհուրդ է տրվում ավելի երկար քնել ու օրվա ընթացքում հաճախ հանգստանալ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *