Հասունության 8 նշան

photodune-210423-handsome-mature-business-man-smiling-copyspace-m

1. Դուք ավելի շատ լսում եք եւ քիչ խոսում

Երբ մենք հասկանանք, որ մեր մարմինը ստեղծված է այնպես, որ ավելի շատ լսի (քանի որ 2 ականջ ունի) եւ քիչ խոսի (մեկ բերան ու լեզու ունի), մենք կսկսենք ավելի շատ տեղեկություն ստանալ եւ ինչ էլ որ ասենք, հիմնված կլինի մեր հիմնավոր եզրահանգումների վրա: Դա ունկնդիրներին թույլ կտա ձեր մեջ մտածող եւ ռացիոնալ դատող անհատականության տեսնել: Այդպիսով՝ դուք ավելի լուրջ կթվաք, ինչը ձեր նկատմամբ ավելի շատ վստահություն կներշնչի: Սա առաջին նշանն է, որ դուք ավելի հասուն եք դարձել, քան եղել եք նախկինում:

2. Դուք չեք խուսափում պատասխանատվությունից

Որպես անհատականություն՝ մենք տարբեր դերեր ենք խաղում հասարակական կյանքում: Լինի դա մեր ընտանիքի համար, շրջապատի, ընկերների, երկրի, թե մարդկային ռասայի համար ընդհանուր առմամբ: Բացի այդ, մենք, լինելով Երկիր մոլորակի վրա ապրող կենդանիներից առավել հաջողակը, պետք է նաեւ պատասխանատվություն կրենք նրանց համար եւ մեր մոլորակը պահպանենք ապագա սերունդների համար:

Երբ դուք մտածում եք այդ ուղղությամբ, դուք ձեզ շատ պատասխանատու եք պահում: Դուք ոչ միայն ձեր պարտքն եք կատարում ընտանիքի կամ երկրի առաջ, այլ նաեւ հոգ եք տանում ապագայի  մասին: Դա գիտակցելը ձեզ ավելի հասուն է դարձնում:

3. Դուք ավելի քիչ եք վիճում եւ ավելի շատ եք զիջում

Ժամանակ առ ժամանակ դուք մտածում եք, որ իրավացի եք այդ հարցում, սակայն այդ վեճը հաղթելով՝ դուք կկորցնեք ընկերոջը: Միգուցե հրաժարվեք հաճախ վիճելու սովորությունից: Բավականին հաճախ, երբ ամեն բան նորմալ է ընթանում, մեկ այլ մարդ, որի հետ դուք վիճում էիք, կարող է հասկանալ ձեր տեսակետը կամ, միգուցե, դուք գիտակցեք նրա տեսակետի իրավացիությունը: Չէ՞ որ միայն այն պատճառով, որ դուք դիմացինի հետ համամիտ չեք, դա նրա տեսակետը սխալ չի դարձնում:

Քիչ վիճելով՝ դուք անհրաժեշտ տարածք եք թողնում, որպեսզի դիմացինը պահպանի դեմքը: Միաժամանակ դուք ձեզ ավելի շատ ժամանակ եք տալիս ուրիշի հետ վիճելիս ձեր հայացքներն արտահայտնելու համար: Դրանով դուք ուրիշներից ավելի շատ հարգանքի եք արժանանում: Դա ցույց է տալիս, որ դուք արդեն հասուն անհատականություն եք դարձել:

4. Դուք վայելում եք տարվա բոլոր եղանակները

Մեզնից շատերը տարվա տարբեր եղանակներ են նախընտրում՝ լինի դա ամառը, ձմեռը, գարունը եւ անձրեւոտ աշունը: Դա նորմալ է: Բայց ոչ մի պատճառ չկա նյարդայնանալ, երբ մի եղանակին հաջորդում է մյուսը, որն այդքան էլ սիրելի չէ: Պետք է ադապտացվել նրան, որ գոյություն ունի տարվա եղանակների ցիկլ: Ոչ ոք չի կարող եւ չպետք է վերահսկի դրանց հերթագայությունը: Այդ պատճառով եթե դուք վայելում եք եղանակների փոփոխությունը, որքան էլ որ դրանք կտրուկ լինեն, ապա դուք մեծացել եք եւ հասուն մարդ եք:

5. Ձեր դեմքին ժպիտ է

Կյանքում շատ տարօրինակ բաներ են կատարվում: Եվ կարեւոր չէ, թե որքան համառորեն են գիտնականները փորձում կանխատեսել դրանք, կյանքը մնում է անկանխատեսելի: Դուք պլանավորում եք ձեր օրը առավոտից, իսկ արդեն երեկոյան ստիպված եք փոխել ձեր պլանները, որպեսզի ինչ-որ չպլանավորված բան ավելացնենք: Ինչպիսի իրավիճակ էլ որ լինի, այն, որ դուք ժպիտով եք դիմավորում դա, դրական է ազդում ձեր մարմնի եւ մտքերի վրա: Եթե ձեր դեմքին հիմա ժպիտ է, դուք պետք է դա դիտարկեք որպես ձեր հասունության նշան:

6. Դուք սիրում եք երեխաներին եւ ծերերին

Մեզնից շատերը հանդիպում են ընկերների հետ: Այդ ընկերների մեծ մասը մեր հասակակիցներն են: Բայց եթե ձեզ դուր է գալիս ժամանակ անցկացնել երեխաների եւ տարեցների հետ, դուք ձեզ պետք է հասուն մարդ համարեք: Բավական հաճախ, երբ դուք ժամանակ եք անցկացնում մարդկանց հետ, որոնք ձեր տարիքային խմբին չեն պատկանում, դա օգնում է ձեզ բոլորովին այլ կերպ ապրել: Ինչն էլ կյանքի փորձ է տալիս:

7. Հաճախակի եք զբաղվում ընթերցանությամբ

Ժամանակակից հասարակությունում շատ կարևոր է անընդհատ լրացնել գիտելիքները: Եվ, իհարկե, գիտելիք ստանալու ամենալավ եղանակը ընթերցանությունն է: Եթե դուք շատ ժամանակ եք տրամադրում ընթերցանությանը, ապա դա նշանակում է, որ դուք լուրջ եք վերաբերվում ձեր գործին:

8. Դուք ավելի շատ տնտեսում եք, քան ծախսում

Պահելով ավելին, քան դուք ծախսում եք արդեն ինքնին փաստում է այն, որ ձեզ կարելի է վստահել, երբ ձեզ անհրաժեշտ կլինի պարքով գումար վերցնել ուրիշներից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *