Korean Air–ը էլեկտրաշոկեր կկիրառի կարգազանց ուղեւորներին պատժելու համար

default-10Korean Air հարավկորեական ավիաընկերությունը մտադիր է էլեկտրաշոկեր կիրառել կարգազանց ուղեւորներին պատժելու համար, որպեսզի կանխի օդանավերում միջադեպերը, հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը։

Նրա տեղեկություններով՝ էլեկտրաշոկեր կիրառելու որոշման մասին հայտարարվել է Սեուլում՝ Korean Air–ի կրթական կենտրոնում։

 Ավիաընկերությունը վստահեցրել է, որ այդ քայլին կդիմի միայն ուղեւորների եւ անձնակազմի կյանքին անմիջական վտանգ սպառնալու դեպքում։ Անձնակազմերի անդամների համար վարժանքներ կկազմակերպվեն։

Ավիաընկերության տվյալներով՝ 2014–ին թռիչքների ընթացքում 354 միջադեպ է գրանցվել, ինչը 74 տոկոսով ավելի շատ է, քան մեկ տարի առաջ։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *